Նշե՛ք

Ծննդյան տոներ

Անցկացրե՛ք

ընտանեկան

ժամանց

Այցելե՛ք 

դասարանով

ԹԱՆԳԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ

   Փոքրիկ Էյնշտեյն գիտության թանգարանը ինտերակտիվ թանգարան է:  Թանգանարում ունենք ցուցադրված ավելի քան 35 ցուցանմուշ ֆիզիկայի տարբեր բնագավառներից,     որոնց հետ կապված անցկացնում ենք էքսկուրսիա, բացատրում հիմքում ընկած գիտությունը՝ տարիքային խմբին համապատասխան, հանրամատչելի ձևով, ստեղծում ենք կապ, թե տվյալ     

երևույթը մեր կյանքում որտեղ է հանդիպում, ինչպես ենք կիրառում: Էքսկուրսիայի ընթացքում գիդը ցուցադրում է, թե ինչպես պետք է այցելուները անձամբ փորձարկեն ցուցանմուշները էքսկուրսիայից հետո:

Այնուհետև այցելուները անձամբ փորձարկում են բոլոր ցուցանմուշները:

Խորհուրդ է տրվում 6+ տարիքի երեխաների համար:

ՏՈՄՍԵՐ

Թանգարանի տոմսի արժեքը 3.000 դրամ է` անկախ տարիքից և շաբաթվա օրից:

Մինչև 3 տարեկան գրկի երեխաների համար մուտքն անվճար է:

Անչափահաս, մինչև 16 տարեկան երեխաները մտնում են մեծահասակի ուղեկցությամբ, ով նույնպես տոմս է ստանում:

15 երեխա և ավելի կամ 20 այցելու և ավելի լինելու դեպքում տոմսի արժեքի համար գործում է 15% զեղչ բացառությամբ շաբաթ, կիրակի և տոն օրերի:

Դասարանների/ խմբերի համար գարծում են հատուկ շահավետ փաթեթներ, որոնց պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:

Դասարանների/ խմբերի այցելությունը հնարավոր է միայն նախնական ամրագրումով, գրելով մեր էլ. հասցեին կամ ֆեյսբուքյան էջին:

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Երկ - Ուրբ՝ 13։00 - 20։00

Էքսկուրսիաների ժամերը՝ 13։00, 14։30, 16։00, 17։30 

Շբթ ՝ 12։00 - 21։00

Էքսկուրսիաների ժամերը՝ 12։00, 13։30, 15։00, 16։30, 18։00, 19։30

Կիրակի

Խմբային այցելության կամ ծննդյան տոն լինելու դեպքում

ԿԱՆՈՆՆԵՐ

Արգելվում է ցուցանմուշների հետ կոպիտ, կանոններին հակառակ վարվելը։ Ցուցանմուշների՝ ոչ ըստ նշանակության օգտագործելու պատճառով ստացած վնասի համար ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում։

Ցուցանմուշները միտումնավոր վնասելուց առաջացած բոլոր վնասները ենթակա են փոխհատուցման վնասի ամբողջական չափով։

Թանգարանի տարածք արգելուվ է սնունդով/հյութով մտնել։

Էքսկուսիայի ընթացքում արգելվում է աղմկել, խանգարել այլ այցելուներին։

ՊԱՏՎԻՐԵԼ ՀԵՏԱԴԱՐՁ
ԶԱՆԳ

Մուտքագրեք Ձեր հեռախոսահամարը, էլ․ հասցեն և մենք կկապնվենք Ձեզ հետ

  • Facebook - White Circle
  • Facebook - White Circle

© 2017 ՓՈՔՐԻԿ ԷՅՆՇՏԵՅՆ

Բոլոր իրավունքները պաշտպանված են

Կապ

+374 95 316789

+374 98 316789

+374 99 316789

Email: info@poqrikeinstein.am

Հասցե

ք. Երևան, Կոմիտաս 40/2