ԳԻՏԱԿԱՆ ԿՈԿՏԵՅԼ՝ ԱՄԵՆԱԽԵԼԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Пост обновлен 20 февр. 2018 г.
Այս գիտափորձի օգնությամբ պատկերավոր կհասկանանք, թե ի՞նչ է իրենից ներկայացնում խտություն գաղափարը

Ողջույն, Փոքրիկ Էյնշտեյններ:
Այսօր կատարելու ենք հետաքրքիր, գունեղ և ամենակարևորը՝ համով գիտափորձ՝ բնական հյութերով: Բնական հյութերը շատ առողջարար են, այնպես որ մեր գիտափորձը կօգնի ձեզ դառնալ ուժեղ և խելացի:
Դուք, երևի, արդեն գիտեք, որ տարբեր նոութեր ունեն տարբեր խտություն, և, իհարկե, հյութերը նույնպես ունեն տարբեր խտություն: Օրինակ, մանգոյի հյութը թանձր է՝ այն ջրից խիտ է: Իսկ նռան հյութը խտությամբ մոտ է ջրին: Դե իսկ ամենաթեթև հյութերը գազավորված զովացուցիչ ըմպելիքներն են (բայց նրանցով գիտափորձ կանենք մի ուրիշ անգամ):
Ավելի պատկերավոր հասկանալու համար, թե ինչ է խտությունը, առաջարկում ենք աշխատացնել մեր երևակայությունը: Պատկերացնենք մեր դպրոցի դասասենյակը: Եթե այնտեղ լինեն 10 աշակերտ, ապա նրանք ստիպված չեն լինի իրար մոտիկ մստել: Բայց եթե սենյակում լինեն 50 աշակերտ, ապա կարիք կլինի, որ մեկ նստարանի վրա նստեն 3 և միգուցե ավել աշակերտ, այիինքն ավելի խիտ: Նույնը նյութերի հետ է: Եթե նույն ծավալի մեջ տեղավորվում են մեկ նյութի ավելի շատ մոլեկուլներ/մասնիկներ, քան երկրորդ նյութինը, ապա մենք ասում ենք, որ առաջին նյութը ավելի խիտ է, քան երկրորդը
Երբևէ փորձե՞լ եք ջրին բուսական յուղ ավելացնել, օրինակ, արևածաղկի ձեթ: Ձեթը չի խառնվում ջրին. ջուրը միշտ ներքևում է, ձեթը՝ վերևում, և նրանց միջև եղած «սահմանը» հստակ երևում է:
Գիտափորձի համար մեզ հարկավոր են. մանգոյի և նռան հյութեր:
Նախ և առաջ եկեք խառնենք մանգոյի և մասուրի հյութերը: Բաժակի մեջ լցնենք մանգոյի հյութը, ապա ծածկենք բաժակը շուռ տված գդալով կամ դանակով, հետո լցնենք նռան հյութը: Տեսնո՞ւմ եք՝ մասուրի հյութը հավասարաբար լցվում է մանգոյի հյութի մակերեսին ու չի խառնվում նրա հետ: Որովհետև, ինչպես արդեն ասեցինք, մանգոյի հյութը ավելի խիտ է:

Մեր գիտական կոկտեյլը պատրաստ է: Փորձեք խմել այն կոկտեյլը ձողիկով: Եթե ձողիկը անցկացնեք նռան հյութի միջով և ներխուժեք մանգոյի տարածք, կզգաք, որ խմում եք միայն մանգոյի հյութ: Իսկ եթե բարձրացնեք ձողիկը և խմեք կոկտեյլի մակերևույթից, կզգաք միայն նռան համը:
Հարց. իսկ ի՞նչ կլիներ, եթե մենք բաժակի մեջ լցնեինք նախ նռան հյութը, իսկ հետո՝ մանգոյի:
Ձեր պատասխանները գրեք մեկնաբանություններում: Ուշադիր հետևեք մեր էջին, որովհետև առջևում մեզ սպասում են ամենահետաքրքիր գիտափորձերը: Եվ իհարկե եկեք մեր ինտերակտիվ թանգարանը՝ միասին խաղալու և սովորելու: Մինչ նոր հանդիպում: