ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐ

ՓՈՔՐԻԿ ԷՅՆՇՏԵՅՆԻ    ՀԵՏ ՄԻԱՍԻՆ

Ծննդյան տոներ Փոքրիկ Էյնշտեյնի հետ

Ինչու՞ ընտրել Փոքրիկ Էյնշտեյն գիտության թանգարանը որպես մանկական ծննդյան տոն կազմակերպելու վայր․

1․ Ծննդյան տոնի ծրագիրը յուրօրինակ է, չկրկնվող

2․ Մանկական միջոցառումը կազմակերպվում է բովանդակային, իմաստալից

3․ Մոտեցումը անհատական է․ յուրաքանչյուր պատվիրատուի հետ մշակում ենք իր իսկ

 

ցանկությամբ ընտրված ծրագիր

4․ Ձեր միջոցառմանը ներկա եք լինում միայն դուք և Ձեր հյուրերը, այլ ծննդյան տարեդարձ

 

ձեր միջոցառման հետ չի խաչվում

5․ Չունենք ապարատային խաղեր

Ծննդյան տոնի տևողությունը կազմում է 2 ժամից մինչև 3-3.5 ժամ՝ կախված այն ծրագրից, որը կազմում եմ պատվիրանուի հետ:

    2 ժամ տևողությամբ ծրագիրը ներառում է.

1. Ինտերակտիվ գիտության թանգարանի ծառայությունը, մանրամասներն այստեղ:

2. Սնունդ (մենյուն կարող եք ներբեռնել այստեղ)

3. Տորթի արարողություն

    Ավելի երկար ծրագիր ունենալու համար անհրաժեշտ է կազմակերպել նաև

4. Շոու ծրագիր

Շոու ծրագրերը բազմազան են, տևողությունը տատանվում է 20 րոպեից մինչև 1.5 ժամ:

Շոու ծրագրերի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ծննդյան օրվա կազմակերպումը մշակվում է պատվիրատուի ցանկությամբ թե ծրագրի հերթականության իմաստով, թե շոու ծրագրի ընտրության իմաստով:

Նախահաշվարկի համար կարող եք զանգահարել մեզ, կամ պատվիրել հետադարձ զանգ

ԾՆՆԴՅԱՆ ՕՐՎԱ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐ

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ ՇՈՈՒ

ՓՈՔՐԻԿ ԷՅՆՇՏԵՅՆԻ հերթական խենթ նորույթը!!!

Այս անգամ կատարում ենք ճամփորդություն դեպի Տիեզերք, Արեգակնային համակարգ:

Ամենաշշմեցուցիչ. տպավորիչ գիտափորձերի շարք՝ խարհրդանշող յուրաքանչյուր մոլորակը. Մարսի ակտիվ հրաբուխներից սկսած մինչև իսկական Ջրածնային պայթյուն Ուրանի վրա:

Բայց սա դեռ ամենը չէ!!!

Արդյոք կկարողանան երեխաները դիմակայել Նեպտուն մոլորակի վրա մոլեգնող քամիներին, որոնց արագությունը հասնում է մինչև 2.000 կմ/ժ???

Ինչ կկատարվեր, եթե Երկիր մոլորակը հայտնվեր քամիների կիզակետում???

Դարձրեք Ձեր երեխային այս տիեզերական արկածի մասնակից:

Մանրամասների համար պատվիրք հետադարձ զանգ:

ԳԻՏԱԿԱՆ ԱՐԿԱԾ

Փոքրիկ Էյնշտեյնը կազմակերպում է իսկական գիտական արկած. փոքրիկ գիտնականները տեղափոխվում են գիտության կախարդական աշխարհ, ուր նրանց սպասում են բազում գիտական ֆոկուսներ, խաղեր, զարմանահրաշ գիտափորձեր, որոնց մասնակիցն են դառնում հենց իրենք՝ Փոքրիկ Էյնշտեյնները:

Գիտական շոու ծրագրերի մանրամասներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ, իսկ ամրագրելու համար զանգահարեք Փոքրիկ Էյնշտեյն կամ պատվիրեք հետադարձ զանգ:

ԾՈՎԱՀԵՆՆԵՐԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ

Ի՞նչը կարող է լինել ավելի հետաքրքիր, քան ծովահենների գաղտնիքների բացահայտումը: Ինչո՞ւ է ծովահենի աչքը կապած, ինչպե՞ս են ծովահենները գտնում գանձերը, ինչպե՞ս պատրաստել ծովահենների "խորոված", ինչպե՞ս հաղթել հակառակորդին ծովային մարտում: Այս ամենը, համեմված բազմաթիվ թեմատիկ գիտափորձերով, կստեղծի իրական զարմանահրաշ միջավայր՝ անմոռանալի տպավորություններով:

Ծովահենների արկածներ ծրագիրն ամրագրելու համար խնդրում ենք զանգահարել ՓՈՔՐԻԿ ԷՅՆՇՏԵՅՆ, կամ պատվիրել հետադարձ զանգ:

ԳԻՏԱԿԱՆ SPA PARTY

Որոշել եք կազմակերպել իսկական "թիթիզ" փարթի և չեք ուզում տղաները իմանան "աղջկական" գեղեցկության գաղտնիքների մասին և ոչ մի բան: Ուրեմն Գիտական SPA party-ն հենց այն ծրագիրն է, ինչ փնտրում եք:

Հենց փոքրուց սովորենք սիրել գեղեցիկը, այսինքն մեզ ;), փայփայել և խնամել այն!!!

Միասին կպատրաստենք ամենաբնական լոսյոններ, ձեռքի կրեմներ, լոգանք ընդունելու համար "ванные бомбочки": Եվ իհարկե չենք մոռանում եղունգների մասին: Միասին կպատրաստենք մի շատ յուրահատուկ մանիկյուր, որից հաստատ ոչ ոք չունի, քանի որ այն լինելու է կախարդական. այն լուսավորվելու է մթության մեջ!!!

Ծրագիրը կազմակերպում ենք ինչպես ԱՐՏԱԳՆԱ, ձեր հրավիրած վայրում, այնպես էլ Փոքրիկ Էյնշտեյն գիտության թանգարանում:

Դե ինչ, հետաքրքրե՞ց:

Ամրագրելու համար զանգահարեք Փոքրիկ Էյնշտեյն, կամ պատվիրեք հետադարձ զանգ:

 

Please reload

ՊԱՏՎԻՐԵԼ ՀԵՏԱԴԱՐՁ
ԶԱՆԳ

Մուտքագրեք Ձեր հեռախոսահամարը, նշեք էլ. հասցեն և մենք կկապնվենք Ձեզ հետ

  • Facebook - White Circle
  • Facebook - White Circle

© 2017 ՓՈՔՐԻԿ ԷՅՆՇՏԵՅՆ

Բոլոր իրավունքները պաշտպանված են

Կապ

+374 95 316789

+374 98 316789

+374 99 316789

Email: info@poqrikeinstein.am

Հասցե

ք. Երևան, Կոմիտաս 40/2